ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը, ամբողջ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Washington Post թերթում:

Նրա խոսքով՝ դաշինքն աշխատում է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկիրը կարողանա խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտների: Ստոլտենբերգը նաև նշել է, որ դաշինքի երկրները Կիևին օգնում են ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության ապահովման և պաշտպանության ու անվտանգության ինստիտուտների բարեփոխման ու արդիականացման գործում:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, Ռուսաստանը չի ձգտում ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ առճակատման, այլ փորձում է գործել հիբրիդային գործողությունների միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում