Պրիգոժինը պատմել է «Վագների» ստորաբաժանումներում «հրետանային սովի» մասին

Պրիգոժինը պատմել է «Վագների» ստորաբաժանումներում «հրետանային սովի» մասին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, պատմել՝ օրեր առաջ մարտական կարգադրություն է ստացել, որում ասվում է, որ Բախմուտում դիրքերը լքելը հավասարեցվելու է հայրենիքի դավաճանության։

Միևնույն ժամանակ, Պրիգոժինը տեղեկացրել է, որ կազմավորման ստորաբաժանումներում «հրետանային սով» է: Նրա խոսքով՝ կարգադրության մեջ նշվում է «Վագներին» զինտեխնիկայով համալրելու մասին, սակայն, ըստ Պրիգոժինի՝ մատակարարումներ չեն եղել:

«Եթե զինամթերք չլինի, մենք կհեռանանք դիրքերից և հարց կտանք՝ ով է դավաճանում հայրենիքը»,- հավելել է Պրիգոժինը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում