ԼԼուսինե Մուրադյան

Տիգրան Ավինյանն ինքնակամ շինությունների մասով հանձնարարական է տվել

Տիգրան Ավինյանն ինքնակամ շինությունների մասով հանձնարարական է տվել

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում 128-ով նվազել է ինքնակամ շինությունների մասով մուտքագրված գործերի թիվը: 

Տիգրան Ավինյանը նշեց, որ ինքնակամ շինություններին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այն ամենամեծ խնդիրն է:

«Բոլոր էն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են, նույնիսկ համայնքային հողի վրա, կա ինքնակամ տուն, բոլորը, որ օրենքի տրամաբանության մեջ են, բոլորին պետք է դրական եզրակացություն տալ, անցնել առաջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե ինքնակամ շինությունները չափանիշներին համապատասխանում են, երկար մտածելու կարիք չկա, ձգձգել պետք չէ: 

Տիգրան Ավինյանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ անգամ ինքնակամ շինությունների մասով ավելի մեծ թվեր կլսեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում