Սուդանի հակամարտող կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում

Սուդանի հակամարտող կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում

Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը, որոնց միջև ապրիլի 15-ից կատաղի մարտեր են, Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացնեն:

Երկրի Զինված ուժերի պատվիրակությունն արդեն մեկնել է Սաուդյան Արաբիա։ Նախատեսվում է, որ քննարկումների օրակարգում կլինեն հրադադարի ռեժիմի պահպանման հնարավորությունը, ինչպես նաև Սուդանի քաղաքացիների առջև ծառացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծումը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու հարցում որպես միջնորդ են հադես եկել Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան:

Վերջիններս ողջունել են փաստը, որ կողմերը պատրաստ են առաջ շարժվել խաղաղ կարգավորման ճանապարհով: ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Սուդանի կանոնավոր բանակի և հատուկջոկատայինների միջև քննարկումները հնարավոր են դարձել նաև Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արաբական պետությունների լիգայի, Սուդանում ՄԱԿ-ի առաքելության և Աֆրիկյան միության ջանքերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում