Այսօր Լոնդոնում տեղի կունենա Չարլզ Երրորդի թագադրումը

Այսօր Լոնդոնում տեղի կունենա Չարլզ Երրորդի թագադրումը

Այսօր Լոնդոնում տեղի կունենեա Միացյալ Թագավորության միապետ Չարլզ Երրորդի թագադրումը: Արարողությունը կսկսվի Բուքինգհեմյան պալատից և երթով կընթանա մինչև Վեսթմինսթերյան աբբայություն։

Միապետին իր կնոջ հետ կուղեկցեն հազարավոր զինծառայողներ: Երթի ողջ երթուղով հարթակներ են տեղադրվել հանդիսատեսի համար: Վեսթմիսթերյան աբբայությունում Չարլզ Երրորդը նաև երդում կտա ժողովրդի առջև. դա իրավական պահանջ է, որը գործում է 17-րդ դարից:

Թագադրման արարողությանը հրավիրված են ավելի քան 2 հազար հյուրեր՝ գրեթե բոլոր երկրներից: Մասնակցության հրավերն ընդունել են Ֆրանսիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Իռլանդիայի և Ֆիլիպինների նախագահները, ինչպես նաև Իսպանիայի և Շվեդիայի թագավորները, Մոնակոյի արքայազնը, Ճապոնիայի կայսրը և այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում