ԼԼուսինե Մուրադյան

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Ժնևում մասնակցել Growth Summit 2023 գագաթաժողովին

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Ժնևում մասնակցել Growth Summit 2023 գագաթաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 2-3-ն աշխատանքային այցով գտնվել է Ժնևում և մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի Growth Summit 2023 գագաթաժողովին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:

Գագաթնաժողովի ընթացքում բազում հանդիպումներին զուգահեռ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Growth Hotspots: Harnessing the Generative AI Revolution (Աճի թեժ կետեր. օգտագործելով գեներատիվ արհեստական բանականության հեղափոխությունը) թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության դերին հասարակության կյանքի կազմակերպման, ներազդման վտանգների և կարգավորումների կարևորության տեսանկյունից: Բանախոսները ընդգծել են նաև արհեստական բանականության ուրույն դերն արդյունաբերության մեջ, ընդգծել տարբեր կազմակերպությունների կողմից պատասխանատու կիրառության կարևորությունը:

Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը ընդգծել է գեներատիվ արհեստական բանականության կիրառման, հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

«Որպես կառավարություն՝ մենք պարտավոր ենք ապահովել և՛ տեխնոլոգիաների զարգացումը, և՛ հասարակության անվտանգությունը: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք, թե հանրությունը որքանով է պատրաստ կիրառել տեխնոլոգիական նոր գործիքները: Արհեստական բանականության բազմաթիվ կիրառությունները ցույց են տալիս, որ այն տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն գործիք է: Սակայն ցանկացած գործիք սխալ կիրառելու դեպքում կարող է վնասակար լինել, և այս առումով շատ կարևոր են էթիկայի արժեքներով շարժվելը և ոլորտային կանոնակարգումները»,- նշել է Գևորգ Մանթաշյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ և քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Աշխատատեղեր և հնարավորություններ բոլորի համար» խորագրի ներքո անցկացվող ֆորումը միավորել էր 450 համաշխարհային առաջնորդների տարբեր պետությունների կառավարություններից, ակադեմիական և գործարար շրջանակներից, քաղաքացիական հասարակությունից ու միջազգային կազմակերպություններից՝ քննարկելու համաշխարհային տնտեսության առաջնային խնդիրները, նպաստելու տնտեսական համագործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում