ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլը չի բացառել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը հաջորդ շաբաթ

Կրեմլը չի բացառել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը հաջորդ շաբաթ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ քննարկվում են «որոշ ծրագրեր», սակայն հորդորել է «չշտապել», գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու մտադրության մասին։

«Առայժմ որոշակի ծրագրեր են քննարկվում: Հենց քննարկումն ավարտվի, համապատասխան հայտարարություն կանենք: Հիմա դա ժամանակավրեպ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում