ԼԼուսինե Մուրադյան

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման
Մայիսի 5-ին՝ ժամը 01:45-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման 75 օր տևողությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջից:
 
«Պլանային նախազգուշական վերանորոգում-2023-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
 
- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ.
- թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում.
- թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում.
- տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում.
- շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:
 
Վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:
 
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:
 
Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
 
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին»,- նշված  է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում