Ղազախստանը կարգելի նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Տաման նավահանգիստ

Ղազախստանը կարգելի նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Տաման նավահանգիստ

Ղազախստանի երկաթուղիների ղեկավարությունը մայիսի 8-ից կարգելի նավթի և նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Սևծովյան Թամանյան թերակղզու նավահանգիստ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան կարգադրությունը։ Հրամանը հասցեագրված է տրանսպորտային ընկերություններին, արգելքի պատճառները չեն նշվում։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը նույնպես դադարեցրել է նավթի տեղափոխումը Տաման: «Ռուսական երկաթուղիների» փաստաթղթում պատճառները նույնպես նշված չեն, սակայն որոշումը կայացվել է Թամանի նավթապահեստարանի ջրամբարներից մեկում բռնկված հրդեհից անմիջապես հետո: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը եղել է անօդաչուի հարձակումը։

Կրասնոդարի երկրամասի Թաման քաղաքն ու նավահանգիստը էներգակիրների առաքման համար կարևոր տրանսպորտային հանգույցներից են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում