Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչն ընտրություններում աջակցություն է հայտնել Քըլըչդարօղլուին

Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչն ընտրություններում աջակցություն է հայտնել Քըլըչդարօղլուին

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ՝ անազատության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին աջակցելու է Քեմալ Քըլըչդարօղլուին:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Դուք վերջ կդնեք խտրականությանը, կապահովեք սոցիալական համերաշխություն և խաղաղություն ու բարգավաճում կբերեք Թուրքիային»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դեմիրթաշը, խոստացել գալիք ընտրություններում իր ձայնը տալ Քըլըչդարօղլուին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում