ԱՄՆ-ը առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչուների հարձակումներին. Քիրբի

ԱՄՆ-ը առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչուների հարձակումներին. Քիրբի

ԱՄՆ-ը առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչուների հարձակումներին և չունի տվյալներ, թե ով է կանգնած այդ հարձակումների հետևում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

CNN հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ ծիծաղելի է համարում Ռուսաստանում հնչած հայտարարությունները Կրեմլի վրա հարձակումներին Վաշինգտոնի ենթադրյալ ներգրավվածության մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հարվածների համար թե՛ միջոցները, թե՛ թիրախները Կիևը ընտրում է Վաշինգտոնի թելադրանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում