Թուրքիայում հայտնաբերված նավթի նոր հանքավայրի ներուժը գնահատվում է 1 մլրդ բարել. Բիլգին

Թուրքիայում հայտնաբերված նավթի նոր հանքավայրի ներուժը գնահատվում է 1 մլրդ բարել. Բիլգին

Թուրքիայի հարավ-արևելքում հայտնաբերված նավթի նոր հանքավայրի ներուժը գնահատվում է 1 մլրդ բարել։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի ազգային խողովակաշարային ընկերության ղեկավար Մելիխ Խան Բիլգինը։

«Գաբարի շրջանում հանքավայրի ներուժը գնահատում ենք 1 մլրդ բարել, իսկ պաշարների արժեքը՝ 70 մլրդ դոլարի սահմանում»,- ասել է նա, հավելել, որ հեռանկարում նախատեսվում է արտահանել նավթը:

Ավելի վաղ Շըրնաքի մարզի Գաբար լեռնաշղթայի շրջանում նավթահանքի հայտնաբերման մասին հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ նավթը հայտնաբերվել է 2,6 կմ խորության վրա, հանքավայրի արտադրական հզորությունը կազմում է օրական 100 հազար բարել: Էրդողանի խոսքով՝ նավթն արդեն հանքավայրից տեղափոխվում է նավթավերամշակման գործարան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում