ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը նախապես զգուշացված չի եղել ԱԹՍ-ների միջոցով Կրեմլին հարվածելու փորձի մասին. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը նախապես զգուշացված չի եղել ԱԹՍ-ների միջոցով Կրեմլին հարվածելու փորձի մասին. պետքարտուղարություն

Ռուսաստանի իշխանությունները Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակումն անվանել են «ծրագրված ահաբեկչություն և նախագահի դեմ մահափորձ»։ Չորեքշաբթի գիշերը 16 րոպե ընդմիջումով երկու սարք է պայթել Սենատի պալատի գմբեթի մոտ։ Նախագահ Պուտինը այդ ժամանակ եղել է Նովո-Օգարյովոյի նստավայրում։

Կրեմլը հայտարարել է, որ հարձակման պատճառով չեն չեղարկի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում նախատեսված զորահանդեսը, որին կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը, իսկ կատարվածի պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի իշխանությունների վրա։

Կիևը կտրականապես հերքել է իր մասնակցությունը միջադեպին և հարձակումն անվանել է «ռուսական բեմադրություն», որն ուղղված է լայնածավալ սադրանքի նախապատրաստմանը։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է. «Ուկրաինան դրա հետ կապ չունի, քանի որ նման գործողություններում ռազմական իմաստ չկա»։

ԱՄՆ-ը հրաժարվել է գնահատական տալ կատարվածին, ասելով, որ փորձում է ստուգել Կրեմլի վրա անօդաչուների հարձակման մասին հաղորդագրությունները: Պետքարտուղարությունը, միաժամանակ, հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները նախապես զգուշացված չեն եղել ԱԹՍ-ների միջոցով Կրեմլին հարվածելու փորձի մասին, հայտնում է Reuters-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում