Գրանցված են եղել ՌՈ-ում, աշխատել՝ Սերժ Սարգսյանի եղբայրների համար. Վլ. Գասպարյանի գործի մանրամասները

ՎՎարդուհի Բալյան

Նախկին ոստիկանապետից բացի, ամբաստանյալի աթոռին են նրա տեղակալ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը: Երեքն էլ դեմ են նիստի ընթացքում իրենց տեսանկարահանելուն:

Գասպարյանը, որը մեղադրվում է 2 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վատնման եղանակով հափշտակության համար, չի ընդունում մեղքը:

Էրիկ Ալեքսանյան (Վլադիմիր Գասպարյանի պաշտպան) - Դեռևս նախաքննության փուլում ճիշտ է ոչ մեղադրյալի, սակայն վկայի դատավարական կարգավիճակով ցուցմունք տվել է և որոշակի պարզաբանումներ տվել է որոշակի հարցերի վերաբերյալ:

Ըստ պաշտպանի՝ չկա որևէ փաստական տվյալ, որը կհաստատի Գասպարյանի մեղադրանքը: Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը մինչդեռ նշում է՝ կա ապացույցների բավարար համակցություն:

Տիգրան Ենոքյան (մեղադրող դատախազ) - Ըստ այդմ՝ հիմնավորվել են մեղսագրված արարքները, և հիմա արդեն դատաքննության փուլում դուք կարող եք ականատես լինել ըստ հրապարակված փաստաթղթերի նաև, թե ի՛նչն է մեղադրող կողմը դրել ապացույցների հիմքում:

Դատարանն այս նիստին հետազոտեց գործի 12 հատորում առկա փաստաթղթերը, որոնց շարքում են նաև Գասպարյանի հրամանները, պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, թե դրանք Գասպարյանի ստորագրությունները չեն, և հետագայում կմիջնորդեն դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել: Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 1997-2011 թվականներին, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության:

Տիգրան Ենոքյան - Հրապարակված անունները վերաբերում են Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղսագրված արարքին, երբ առկա էին ռազմական ոստիկանությունում հրամանագրված աշխատակիցներ, որոնք երբևէ աշխատանքի չեն հաճախել, այլ կատարել են իրենց պարտականություններից չբխող այլ գործառույթներ, մասնավորապես հանրապետության երրորդ նախագահի եղբայրների թիկնազորում աշխատելու տեսանկյունից, ինչպես նաև որպես վարորդ:

Ըստ մեղադրանքի՝ նրանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի վարորդը, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018 թթ․ առանձնապես խոշոր չափի վատնում, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարդան Թունյանը մեղադրվում է Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու համար, Գուրգեն Գրիգորյանը՝ Երանոսյանին օժանդակելու: Երեքն էլ մեղադրանքները չեն ընդունում: Ըստ մեղադրանքի՝ պետությանը պատճառվել է 21.6 մլն դրամի վնաս: Վնասն ամբողջությամբ վերականգնվել է, բայց ոչ թե ամբաստանյալների, այլ Սերժ Սարգսյանի եղբոր կողմից:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում