ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնում շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի Մոսկվան չի կարող մեկնաբանել այդ գործընթացը. Զախարովա

Վաշինգտոնում շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի Մոսկվան չի կարող մեկնաբանել այդ գործընթացը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին: Նա նշել է, որ շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ:

«Երևի բանակցությունների արդյունքներով կլինեն համապատասխան հայտարարություններ, որոնցից մենք տպավորություն կկազմենք և հնարավոր կլինի մեկնաբանություն տալ: Մենք հավատարիմ ենք 2020-22 թվականների եռակողմ հայտարարությունների դրույթներին, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հեռանկարին, Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը: Ժամկետների մասին կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում