ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Վեդանտ Պատել

Վաշինգտոնը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին: Քննարկումներից մանրամասներ նա չի ներկայացրել, բայց կրկին նշել է՝ Վաշինգտոնը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը:

«Մեր կարծիքով՝ առկա խնդիրները լուծելու հարցում ուղիղ երկխոսությունն առանցքային դեր է խաղում»,- շեշտել է պաշտոնյան և հավելել է, որ բանակցություններում ներգրավված են ամերիկացի մի շարք պաշտոնյաներ: Նա նաև նշել է, որ Էնթոնի Բլինքենը շփումներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն պետքարտուղարի և նախարարների հետագա հնարավոր շփումների մասին մանրամասներ չի հաղորդել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում