ԱԱրսեն Մկրտչյան

Հովհաննես Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

Հովհաննես Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

Հովհաննես Հարությունյանը (48 կգ) Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց իտալացի Տոմասո Կանոնեին և բավարարվեց բրոնզե մեդալով:

Ցերեկային մրցահերթում եզրափակիչ դուրս գալու համար Դավիթ Սաֆարյանը (51 կգ) կմրցի գերմանացի Միել Ֆրանսիս Օկայի հետ, արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ) կմենամարտի Վրաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գոռ Այվազյանի հետ, Գոռ Ազիզյանը (57 կգ) կհանդիպի ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևին:

Երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի 17:30-ին, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) կմրցի ռումինացի Արունի Նիկու Տուդորոյի հետ, Յուրա Բաբլումյանը (67 կգ) եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուս Ալեքսեյ Գուկովի հետ, Արման Միսկարյանը (71 կգ) կմենամարտի հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ, Արմեն Պողոսյանը (75 կգ) կհանդիպի Իտալիայի ներկայացուցիչ Կիրո Դելե Կուրտոյին, Աղվան Ալեքսանյանը (80 կգ) կմրցի ռումինացի Դավիթ-Անգելո Տեոդոսեսկոյի հետ, Դավիթ Սիմոնյանը (86 կգ) եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռումինացի Դումիտրել Բադեայի հետ, Իշխան Հովսեփյանը (92 կգ) կփորձի մեկնարկային մենամարտում հաղթել ռումինացի Ֆլորին Իոնիտային, Ալբերտ Հարությունյանը (+92 կգ) կմենամարտի խորվաթ Լովրո Պավցեցի հետ:

Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում