Հակասական լուրեր են տարածվել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առողջական վիճակի մասին: Որոշ սերբական լրատվամիջոցներ գրել են, թե նա երեկ երեկոյան բժշկական օգնություն է խնդրել, սակայն չի դիմել Ռազմաբժշկական ակադեմիա, որի ծառայություններից նման դեպքերում սովորաբար օգտվում է։
Ավելի ուշ Վուչիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշել, որ իր առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նա հայտնել է, որ այսօր պատրաստվում է Սերբիայով շրջագայություն կազմակերպել:
2019 թվականին Սերբիայի նախագահը հոսպիտալացվել էր սրտանոթային հիվանդության պատճառով։










