ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարները կարևորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարները կարևորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ ԱԳ փոխնախարարներ Վահե Գևորգյանի ու Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցությունների ժամանակ ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման կարևորությունը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Մանրամասնորեն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը` ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգության առիթ է: Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` համաձայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում