ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. Կանադայի ԱԳՆ

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. Կանադայի ԱԳՆ

Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից ԼՂ` արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոց հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ: Այս գործողությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղ գործընթացը: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը: Այն պետք է շարունակի բաց մնալ և անխոչընդոտ, որպեսզի ապահովվի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ազատությունը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»,- ասված է Կանադայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում