Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Միշելի և Ստոլտենբերգի հետ

Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Միշելի և Ստոլտենբերգի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարությունից։

Հանդիպմանը քննարկման հիմնական թեման եղել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։ Ղարիբաշվիլին ներկայացրել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակին և տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա դրա ազդեցությանը։

Ղարիբաշվիլին հանդիպել է նարև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման հարցեր։

«Ես բարձր եմ գնահատում Վրաստանի ջանքերը բարեփոխումների իրականացման և ժողովրդավարական չափանիշների ու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում։ Վրաց ժողովուրդը հստակ հայտարարել է, որ ցանկանում է ունենալ ժողովրդավարական, տնտեսապես բարգավաճ երկիր, որը ինտեգրվելու է Ատլանտյան դաշինքին»,- նշել է Ստոլտենբերգը։

Նա ընդգծել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և դաշինքի անդամները լիովին պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում