Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրամիություն. Ալիև

Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրամիություն. Ալիև

Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Ադրբեջանի գազատրանսպորտային համակարգերի օպերատորների միջև գործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ծրագրում է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրամիություն։

Ստորագրման արարողությանը հեռավար միացած՝ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնն էլ կարծիք է հայտնել, որ Բաքուն Եվրոպայի փորձված և վստահելի գործընկերն է: Նրա խոսքով, Բուլղարիայի մայրաքաղաքում ստորագրված հուշագիրը կօգնի ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։

Սոֆիայում կայացել է նաև ադրբեջանական նավթագազային ընկերության գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում