ԼԼիլիթ Ասատրյան

Կարևոր է դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Կարևոր է դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
 

«Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի իրականացրած վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել 1,5 միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։

 
Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր այն ենթարկվել է հալածանքների, որոնց վերաբերյալ շատերի լռությունը նրանց բարոյապես հանցակից է դարձնում։
 
Հայերը բնորոշվում են նաև որպես «Արարատի ժողովուրդ». Արարատ լեռան վրա է ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյյան տապանը։ Հովհաննես Պողոս II Պապը 2000 թ. սեպտեմբերի 14-ին՝ Հայ Կաթողիկե պատրիարքարանի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, հետևյալ կերպ է բնորոշել հայերին.
 
«Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Խաչը հայերի ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքից հետո վերածնվելու փառքի խորհրդանիշն է»,- նշված է Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում