ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. Ֆրանսիայի Սենատի անդամ

Հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. Ֆրանսիայի Սենատի անդամ

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը:

 

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետևողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս օրը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու համար:

 

Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ:

 

Կողմերն անդրադարձել են պատվիրակության՝ ապրիլի 23-ի այցելությանը Սյունիք և Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս:
 
Ֆրանսիական կողմը շրջափակման մեջ գտնվող 120 000 արցախահայերին համարել է բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ՝ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը:

 

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում