Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Այս ընթացքում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնակի աճել է։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Վերջինս տեղեկացրել է, որ ցուցակում հայտնվել է 89 նոր անուն: Նրա խոսքով՝ ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են, «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ և աստվածաբաններ:

Նշվում է, որ նրանց ձերբակալություններն ուղեկցվել են իշխանամետ ԶԼՄ-ներում քարոզչական արշավով՝ նպատակ ունենալով հանրությանը համոզել, թե նրանք «իրանական լրտեսական ցանցի գործակալներ են»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում