ԼԼիլիթ Ասատրյան

Մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ի առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից. Փաշինյան

Մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ի առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից. Փաշինյան

ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը մասնավորապես 2022 թվականին Ղազախստանի դեպքերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր, լիարժեք կատարել է։ Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով ՀԱՊԿ-ից ունեցած ակնկալիքների մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։ Հետևաբար մեր ակնկալիքները, բնականաբար, ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից: ԵՄ առաքելությունը երկարաժամկետ է, 2 ամիս է, ինչ տեղակայվել է, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, տեղակայման գործընթացի մեջ է»,- ասաց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում