ԼԼիլիթ Ասատրյան

Տեղ գյուղի 5 կմ խնդրահարույց հատվածը կրճատվել է 1,4 կմ-ով. վարչապետ

Տեղ գյուղի 5 կմ խնդրահարույց հատվածը կրճատվել է 1,4 կմ-ով. վարչապետ

Տեղ գյուղի 5 կմ խնդրահարույց հատվածը դարձել է 3,6 կմ, սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել որոշակի հեռավորության վրա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է:

Ի՞նչ է նշանակում՝ սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելացրեց, որ ինչպես փորձը ցույց է տալիս, երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերել:

«Մենք հույս ունենք, որ մնացած 3,6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի»,- նշեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում