ԱԱնժելիկա Ժամհարյան

Փոխվարչապետն ԱՄԿ աշխատողների հարցերով բյուրոյի տնօրենի հետ քննարկել է աշխատանքային օրենսդրությունը

Փոխվարչապետն ԱՄԿ աշխատողների հարցերով բյուրոյի տնօրենի հետ քննարկել է աշխատանքային օրենսդրությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:

Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին:

Որպես սոցիալական գործընկերության շրջանակներում համագործակցության հիմնական նպատակ՝ կողմերն ընդգծել են Հայաստանում սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է ուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և սոցիալական արդարության ամրապնդմամբ:                                                                                                  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում