ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը Արևմուտքից կխնդրի հակաօդային հրթիռների հրատապ մատակարարումներ. ԶԼՄ-ներ

Կիևը Արևմուտքից կխնդրի հակաօդային հրթիռների հրատապ մատակարարումներ. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի առաջիկա հանդիպմանը Կիևն Արևմուտքից կխնդրի հակաօդային հրթիռների հրատապ մատակարարումներ՝ մտավախություն ունենալով, որ դրանց սուր պակասը թույլ կտա Ռուսաստանին սկսել զանգվածային ռմբակոծություններ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նախապատրաստական ​​աշխատանքներին ծանոթ պաշտոնյաներին։

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը կանցկացվի ուրբաթ՝ Գերմանիայի «Ռամշտայն» ամերիկյան ավիաբազայում։

Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարծում է, որ Կիևը ՀՕՊ բավարար միջոցներ ունի իր տարածքը պաշտպանելու համար, և ոչ մի վտանգ չի տեսնում, որ Ուկրաինան կկորցնի օդային գերակայությունը, նշում է Financial Times-ը։

Ավելի վաղ Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, հայտնել էր, որ Ուկրաինան կարող է «Բուկ» զենիթահրթիռային համակարգերի հրթիռներից զրկվել մինչև ապրիլի 13-ը, իսկ մինչև մայիսի 3-ը կարող են սպառվել նաև Ս-300 համակարգերի հրթիռները: Դրա հետ կապված՝ շուրջ 40 կրիտիկական օբյեկտներ կմնան առանց ՀՕՊ համակարգերի պաշտպանության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում