Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին:

Սիրիական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հարաբերություններն արաբական այլ երկրների հետ: Նրանք ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն երկու երկրների համար, այլև արտացոլում են արաբական աշխարհի և տարածաշրջանի շահերը: 

Ասադը կարծիք է հայտնել, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ավելի անհրաժեշտ են դարձնում արաբական երկրների համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում