Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի և Իսրայելի կապերը. Քոեն

Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի և Իսրայելի կապերը. Քոեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենն աշխատանքային այցով ժամանել է Բաքու: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ: Իսրայելի պատվիրակության կազմում են նաև 20 ընկերությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջան մեկնելուց առաջ Իսրայելի արտգործնախարարն օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի և Իսրայելի կապերը:

Քոենը հավելել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մտադիր է շարունակել խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև տնտեսության, առևտրի, պաշտպանության, էներգետիկայի և նորարարության ոլորտներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում