Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը 2011 թվականից ի վեր առաջին անգամ կմեկնի Դամասկոս

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը 2011 թվականից ի վեր առաջին անգամ կմեկնի Դամասկոս

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս, որը կլինի առաջին նման այցը 2011 թվականից ի վեր: Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը։

Նշվում է, նախարարը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ:

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադն այցելել էր Սաուդյան Արաբիա։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում