Հայկական մշակույթին նվիրված միջազգային գիտաժողով Սանկտ Պետերբուրգում

Հայկական մշակույթին նվիրված միջազգային գիտաժողով Սանկտ Պետերբուրգում

«Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողով է նախաձեռնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը՝ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ:

Սեպտեմների 23-25-ն  անցկացվող միջոցառմանը մասնակցում են մասնագետներ Սանկտ Պետերբուրգի,  Երևանի պետական, Լեզվաբանական հետազոտությունների և Մոսկվայի համալսարաններից ու  Մատենադարանից:  

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով` գլոբալացման դարաշրջանում ազգային ինքնության հարցը շատ սուր է: Ուստի անչափ կարևոր է տարբեր քաղաքակրթությունների եւ մշակույթների ուսումնասիրությունը ոչ միայն տվյալ մշակույթի կրողների, այլև ամբողջ աշխարհի կողմից:

Սանկտ Պետերբուրգի սբ Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանն ընթերցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքը գիտաժողովի մասնակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում