ԼԼիլիթ Ասատրյան

Գնել Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության հարցեր

Գնել Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում