Դանիան շուտով կկարողանա Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության առաջին Leopard 1 տանկերը

Դանիան շուտով կկարողանա Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության առաջին Leopard 1 տանկերը

Դանիան շատ շուտով պատրաստ կլինի Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության առաջին Leopard 1 տանկերը: Այս մասին հայտնել են Դանիայի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության մամուլի հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենն այցելել է Ֆլենսբուրգ քաղաքի Flensburger Fahrzeugbau Gesellschaft ձեռնարկություն, որտեղ ընթանում է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական տեխնիկայի պատրաստումը:

Դա արվում է Գերմանիայի, Դանիայի և Նիդերլանդների միջև փետրվարի սկզբին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում, որով նախատեսվում է Ուկրաինայի զինված ուժերին առնվազն 100 Leopard 1 A5 տանկ փոխանցել: Առաջնահերթ խնդիր է սահմանվել առաջիկա ամիսներին երկու տանկային գումարտակների համար 80 մեքենայի մատակարարումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում