ԼԼիլիթ Ասատրյան

Սարգիս Խանդանյանը և Անն Լույոն քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությունը

Սարգիս Խանդանյանը և Անն Լույոն քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հնարավոր է սա 3 people նկարն է

Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես գալու համար:

Հնարավոր է սա 3 people նկարն է

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Հնարավոր է սա 3 people նկարն է

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Դեսպանը կարևորել է երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի՝ Հայաստան կատարած այցին և ՀՀ ԱԺ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին`կապված օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև աշխատակազմերի միջև գործակցության, փորձի փոխանակման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում