Վերահաստատել եմ ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը. Օսմանի

Վերահաստատել եմ ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը. Օսմանի

ԵԱՀԿ Գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ  ապրիլի 13-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Ես վերահաստատեցի ԵԱՀԿ-ի շարունակական հանձնառությունը՝ աջակցելու համապարփակ և կայուն խաղաղությանը ամբողջ տարածաշրջանում, հատկապես նրանց համար, ովքեր ամենաշատն են տուժել հակամարտությունից»,- գրել է Օսմանին:

Նա նշել է, որ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է բարեփոխումների ընթացիկ ծրագիրը և առկա մարտահրավերները, կարևորել ԵԱՀԿ ինստիտուտների վճռորոշ դերը:

Օսմանին նաև ընդգծել է, որ քաղհասարակության «կարծիքներն ու ակտիվ մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունեն համապարփակ խաղաղ գործընթացի համար»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում