Ճապոնական Հոկայդո կղզում տարհանման ազդանշան է հնչել Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռի պատճառով

Ճապոնական Հոկայդո կղզում տարհանման ազդանշան է հնչել Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռի պատճառով

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերը:

Արձակման պատճառով ճապոնական Հոկայդո կղզում տագնապի և տարհանման նախազգուշացումներ են միացրել: Բնակիչներին կոչ են արել անհապաղ պատսպարվել նկուղներում, իսկ հասարակական տրանսպորտի մի մասը կանգ է առել։ 20 րոպե անց ազդանշանը դադարեցվել է, քանի որ պարզ է դարձել, որ հրթիռը Հոկայդոյի վրա չի ընկնի։

Ավելի վաղ հարավկորեական աղբյուրները հայտնել էին, որ Փհենյանը ռազմական կապի խողովակով Սեուլի հետ արդեն վեց օր է՝ կապի դուրս չի եկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում