Թուրքիան և Բուլղարիան համաձայնագիր կստորագրեն Ադրբեջանից գազի մատակարարումների ծավալների ավելացման մասին

Թուրքիան և Բուլղարիան համաձայնագիր կստորագրեն Ադրբեջանից գազի մատակարարումների ծավալների ավելացման մասին

Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը հայտարարել է, որ Սոֆիան և Անկարան ապրիլի վերջին գազային ենթակառուցվածքների ընդլայնման մասին համաձայնագիր կստորագրեն:

Նախատեսվում է նաև համաձայնագրերի ստորագրում Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ, ինչը հնարավորություն կտա ավելացնել Ադրբեջանից եվրոպական երկրներ բնական գազի մատակարարման ծավալները:

Ներկայումս Բուլղարիան իր կարիքների մինչև մեկ երրորդը բավարարում է Ադրբեջանից եկող խողովակաշարային գազի հաշվին: Այն մատակարարվում է Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման միջոցով՝ տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում