Ղարիբաշվիլին լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված վրացի չորս դատավորներին

Ղարիբաշվիլին լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված վրացի չորս դատավորներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով օրեր առաջ վրացի 4 դատավորների դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները, իր լիակատար աջակցությունն է հայտնել դատավորներին: Նա զգուշացրել է, որ երկրի դատական համակարգի աշխատանքին ցանկացած միջամտություն անընդունելի է։

«ԱՄՆ պետքարտուղարության որոշումը հիմնավորող որևէ ապացույց չենք տեսել»,- նշել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն և ազդել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում