Հանդիպմանը մեծապես կարևորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս համատեքստում կողմերը երկկողմ փոխգործակցության շարունակականության ապահովման պատրաստակամություն են հայտնել: Անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում կապերի խթանման անհրաժեշտությանը, մասնավորապես գիտակրթական, մշակութային և տնտեսական համագործակցության իրատեսական հնարավորություններին:










