ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ խաղաղապահները Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

ՌԴ խաղաղապահները Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։

 

Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը հորդորում է քաղաքացիներին,  շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ, շրջանային վարչակազմերի միջոցով  դիմել Կենտրոնին՝ հնարավոր դեպքերում ապահովելու ռուս խաղաղապահների ուղեկցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում