Հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միությունը

Հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միությունը

«Անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը: Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի՝ ով որ կուսակցությունից է: Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության և մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն և բարձր քաղաքական պատասխանատվություն, անհապաղ և առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ և համատեղ հայտարարել քաղաքացիներին, բանակցությունների ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները, համատեղ մշակել և հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, Սահմանադրության և ժողովրդի պահանջների վրա»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում