ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանն ու Ադրբեջանը կստեղծեն Բարձրագույն միջպետական խորհուրդ. Տոկաև

Ղազախստանն ու Ադրբեջանը կստեղծեն Բարձրագույն միջպետական խորհուրդ. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտնել է, որ երկու հանրապետությունները կստեղծեն Բարձրագույն միջպետական ​​խորհուրդ։ 

Տոկաևի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի այցն Աստանա մեծ նշանակություն ունի երկու երկրի միջև համագործակցության ամրապնդման համար։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքվում ստորագրվել է Ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային համագործակցության խորացման մասին հռչակագիրը, ինչպես նաև մինչև 2026 թվականը համագործակցության զարգացման համապարփակ ծրագիրը։

«Այսօր կընդունվեն նաև մի շարք կարևոր փաստաթղթեր, ավելին, մենք ամրագրում ենք Բարձրագույն միջպետական ​​խորհրդի ստեղծումը, որն, անկասկած, հզոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Կողմերը հատկապես նշել են մշակույթի ոլորտում հարաբերությունների խորացումը։ Տոկաևն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի այցի ծրագրում ներառված է Հեյդար Ալիևի անվան փողոցի բացումն Աստանայում:

Ղազախստանի նախագահը երկու երկրի բարեկամության և փոխադարձ աջակցության ևս մեկ վառ ապացույց է համարել ստեղծագործական կենտրոնի հիմնադրումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի քաղաքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում