ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանն ու Ադրբեջանը ծրագրում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Տոկաև

Ղազախստանն ու Ադրբեջանը ծրագրում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Տոկաև

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում կայացած բանակցություններից հետո անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարիի հետ կարծիքներ ենք փոխանակել փոխվստահության պայմաններում մեր համագործակցության բոլոր ասպեկտների վերաբերյալ, հստակեցրել ենք միմյանց դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային խնդիրների քննարկումների ժամանակ։ Շոշափել ենք նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարներն ու ուղղությունները»։

Տոկաևը նաև հայտնել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը ծրագրում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: «Դրա համար մենք լուրջ պաշարներ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, լոգիստիկան, ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում