ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է լսել ուկրաինացի ժողովրդին Ղրիմի հարցում

ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է լսել ուկրաինացի ժողովրդին Ղրիմի հարցում

Ղրիմի և այլ տարածքների պատկանելության հարցում պետք է լսել ուկրաինացի ժողովրդին. այս մասին ֆրանսիական Ouest-France հրատարակության հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս որոշումները պետք է ընդունի Ուկրաինան։ Այն ժողովրդավարական երկիր է, նախագահ Զելենսկին պատասխանատու է երկրի ղեկավարման համար, բայց նա պետք է լսի նաև ուկրաինացիների կարծիքը»,- առաջարկել է Բլինքենը։

Նա հավելել է, որ արևմտյան գործընկերների նպատակներից մեկն է օգնել Կիևին «հետ նվաճել տարածքները»։ Միացյալ Նահանգները և դաշնակիցները խոստացել են օգնել Ուկրաինային պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, եզրափակել է Բլինքենը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը բացահայտել էր Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման մեկնարկի ժամկետները։ Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերի հարձակումն առաջնագծում կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Բլինքենն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում Կիևին աջակցող երկրների նպատակներն են՝ օգնել հարձակման նախապատրաստմանը, պետության միջնաժամկետ և երկարաժամկետ ներուժի զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում