Ֆրանսիայի կառավարության և արհմիությունների բանակցությունները կենսաթոշակային տարիքի բարձրացման շուրջ փակուղի են մտել

Ֆրանսիայի կառավարության և արհմիությունների բանակցությունները կենսաթոշակային տարիքի բարձրացման շուրջ փակուղի են մտել

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլներն արդեն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կառավարության և արհմիությունների բանակցությունները փակուղի են մտել: Իշխանությունները պնդում են, որ կենսաթոշակային փոփոխությունները կյանքի են կոչվելու: Արհմիություններն էլ հայտարարում են՝ նոր ակցիաներ կանցկացնեն:

Նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի այս աշնանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում թոշակները զգալիորեն կբարձրանան։ Այժմ նախագիծը ներկայացվել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի քննարկմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում