ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի ղեկավարության գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. Պարույր Հովհաննիսյան

Ադրբեջանի ղեկավարության գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. Պարույր Հովհաննիսյան

Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր  գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների  և դիվանագիտության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022 թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում