ԱԱրսեն Մկրտչյան

Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունը՝ հայտնում են Ազգային ժողովի լրատվական բաժնից:

Ապրիլի 4-ին Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում