ՄՄերի Եգորյան

Փոխադարձ մեղադրանքներ ընդդիմության ՄԻՊ-ի թեկնածուի ելույթի ընթացքում

Փոխադարձ մեղադրանքներ ընդդիմության ՄԻՊ-ի թեկնածուի ելույթի ընթացքում

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր ներառված է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը: Նախատեսված են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվող Անահիտ Մանասյանի և ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթները: Ընդդիմության թեկնածուի մասնակցությամբ քննարկումն առաջինն է: Այն վերածվել է բանավեճի, որի ժամանակ պատգամավորներն ու թեկնածուն փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչեցրել:

Ի դեպ՝ քննարկմանը ներկա չեն Ղազարյանին առաջադրած ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կառավարող ուժի պատգամավորներին առաջարկել է ժամանակավորապես դուրս գալ հանձնաժողովի նիստից՝ Էդգար Ղազարյանին հնարավորություն տալով ավարտել ելույթը:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում